ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
17 Հուլիսի 2019

Հանդիպում սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնում

Հանդիպում սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնում

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավար կազմն ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգող Ռադիմ Ժակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանին  միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» 2016-2019թթ․ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, մասնավորապես` սահմանապահ զորքերում մասնագիտական դասընթացների կազմակերպման և ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման հարցերը: Քննարկվեցին նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ հետագա համագործակցության ծրագրերը։

Սահմանապահ զորքերի ղեկավար կազմը, կարևորելով ԵՄ շրջանակներում համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնեց աջակցության, պետական սահմանի անցման կետերի և ուսումնական կենտրոնի արդիականացման համար, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ հետագա համագործակցությունն էլ ավելի կխորանա: